Կիրանցի դպրոցականներն Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, իսկ 30 մետր հեռավորության վրա՝ ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր խաղաղություն է հաստատված, որն ունի ուժեղ իրավական հիմք, Կառավարության ծրագրի (2021-2016 թթ.) 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղությունն ունի պարտադիր իրավական ուժ, տվյալ դեպքում նկատի ունեմ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ այն, որ Կիրանցի դպրոցը Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար։

«Նրանք այսօր Ադրբեջանից 50 մետր հեռավորույթյան վրա դասի են գնում, իսկ 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում, խաղաղությունը սա է»,-ընդգծեց վարչապետը։

Այս թեմայով
am