Որպես լոռեցի տղա, թող շարունակի. Սամվել Կարապետյանը` դատախազի մասին

Սամվել Կարապետյանի գործով այսօրվա նիստին քննարկվում է հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանին բացարկ հայտնելու վերաբերյալ, պաշտպաններն ասացին` առաջարկում են` Դալլաքյանը ինքնաբացարկ հայտնի, ըստ էության, տարբերություն չկա, թե ով կլինի դատախազը, սակայն Դալլաքյանը կողմնակալ է եղել։

Հարցի վերաբերյալ կարծիք հայտնեց նաեւ Ս.Կարապետյանը, նա նշեց` ցանկանում է, որ Դալլաքյանը շարունակի որպես դատախազ հանդես գալ․ «Որպես լոռեցի տղա, թող շարունակի»։

Կարապետյանը նաեւ նշեց` Դալլաքյանն է իրեն պահել կալանքի տակ։

Այս թեմայով
am