Ադրբեջանում հնչեց մոտեցում՝ եթե իրավաբանորեն հնարավոր չլինի ՀՀ Սահմանադրությունը փոխել, կարող է այնպես լինել, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացը, առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու․ Ղևոնդյան
Ադրբեջանում հնչեց այսպիսի մոտեցում, որը, իհարկե, ենթադրության դաշտից էր, բայց հնչեց առ այն, որ եթե իրավաբանորեն հնարավոր չլինի ՀՀ Սահմանադրությունը փոխել, օրինակ՝ Ազգային ժողովի 2/3-րդ-ով հնարավոր չլինի դնել հանրաքվեի, կամ դրվի, բայց ՀՀ ժողովուրդը մերժի այն, կարող է այնպես լինել, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացը, առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու: Այս մասին Հ1-ի եթերում ասել է Ադրբեջանից վերադարձած փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
«Պայմանագիրը ստորագրած չունենանք, բայց որոշակի դրույթներ վերցնենք և սկսենք իրականացնել: Իհարկե, սա ենթադրության մակարդակում է, անորոշությունները շատ-շատ են»,-նշել է նա: