Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու նոր պատճառ է գտել

 

Իրավաբաններն արդարությունը մի բանն են համարում, քաղաքական գործիչները՝ մեկ այլ բան, տնտեսվարողները՝ 3-րդ բանը, քաղաքացիները՝ 4-րդ, Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետը։ 

 

«Արդարադատության հետ առնչվող կողմերը երկուսն են, ու սովորաբար մեկը պարտվում է, իսկ մյուս հաղթում։ Պետք է հասկանալ, թե ինչպես հասնել նրան, որպեսզի, և՛ պարտվողը, և՛ հաղթողն ընդունեն՝ տեղի ունեցածն արդարադատություն է։ Այս հարցի հետազոտությամբ զբաղվելով` ես հանգել եմ նրան, որ ամենակարևոր խնդիրն ինստիտուտների և պրոցեսների օրգանիկությունն է։ Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարության ու արդարադատության զգացում չենք ունենալու, քանի որ ՀՀ-ում դատական և արդարադատության համակարգերը հիմնականում օրգանական կապ չունեն իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Հարցը պետք է լուծել առաջիկայում նոր Սահմանադրություն ընդունելով»,–ասաց նա։ 

 

Այս թեմայով
am