Ղումաշյանի տնային կալանքի հարցը քննել, վարչական հսկողություն է նշանակել դատավոր Սարգիս Պետրոսյանը

 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի տնային կալանքի միջնորդությունը քննել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել Գոհար Ղումաշյանի նկատմամբ կիրառել տնային կալանք այն պատճառով, որ նա ունի անչափահաս երեխաներ:

Նշենք, որ դատարանի որոշմամբ կիրառվել է վարչական հսկողություն խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Գոհար Ղումաշյանը խախտել է նախընտրական շրջանում բարեգործության արգելքը:

Այս թեմայով
am