ՀԿԿ-ն միջնորդել է տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ
Գոհար Ղումաշյանին տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինե Օհանջանյանը։
«Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,–հայտնում են կոմիտեից։