Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով. Գոհար Մելոյան
Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով: Այս մասին հայտնել է Գոհար Մելոյանը:
«Ես համոզված եմ, որ այդ տեսանյութը չի լինելու այս գործընթացի հիմքը, որովհետև տեսանյութում ընդհանրապես հանցակազմի առկայություն բացակայում էր, որովհետև Գոհար Ղումաշյանը տեսանյութում խոսել է արդեն իսկ դեկտեմբեր ամսին հրավիրված բարեգործության վերաբերյալ, և ասել է, որ այն ժամանակավորապես առկախվում է, հազարավոր ուսանողներ դիմել էին, և թիրախում ուսանողներ են, բայց ինչ անենք:
Տեսանյութի օրը իմ գործընկերուհին ոչ թե իրավապահ մարմիների կողմից է թիրախավորվել, այլ իշխանամետ լրատվամիջոցների կողմից, և իր մոտ՝ ըստ էության, սթրեսից վաղաժամ ծննդաբերություն եղավ: Տեսանյութը հանցակազմի հետ որևէ կերպ աղերս չէր կարող ունենալ»,-ասել է Մելոյանը: