Ալեն Սիմոնյանը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հետ

Մի քանի օրից ես մեկնում եմ Ստամբուլ, նախատեսված հանդիպում կա 2 գործընկերոջ՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Համաժողով է, որը տեղի է ունենալու Ստամբուլում և բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը  ապրիլի 16-19-ին է գործուղվելու Ստամբուլ՝  Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար:

Այս թեմայով
am