Ինչո՞ւ պետք է գազի գինը թանկանա, ՌԴ նախագահը նման ակնարկ չի արել, ՀՀ որոշ ուժեր են այդպես ներկայացնում. Ռուբեն Ռուբինյան

Ինչո՞ւ պետք է գազի գինը թանկանա, ՌԴ նախագահը նման ակնարկ չի արել, ՀՀ որոշ ուժեր են այդպես ներկայացնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի՞ համար»,- նշել է նա:

Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ակնարկել է գազի գնի թանկացման մասին, Ռուբինյանը շեշտեց, որ նման ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր և նրանց ենթարկվող լրատվամիջոցները:

Այս թեմայով
am