Մենք կվերամիավորվենք և կշարունակենք պայքարը հունգարացի ժողովրդի համար․ Օրբան
Մենք կվերամիավորվենք և կշարունակենք պայքարը հունգարացի ժողովրդի համար, հայտարարել է Օրբանը։
«Երեկվա ընտրություններում ավելի քան 2,250,000 ընտրող աջակցեց «Ֆիդես» կուսակցությանը։
«Ֆիդես» կուսակցությունը Հունգարիայի ամենամիասնական քաղաքական համայնքն է։ Մենք տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայել ենք հունգարացի ժողովրդին և կշարունակենք դա անել նաև առաջիկա տարիներին։
Աշխատանքը սկսվում է հիմա։ Մենք կվերամիավորվենք և կշարունակենք պայքարը հունգարացի ժողովրդի համար»- հայտարարել է Վիկտոր Օրբանը։