ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը

Ապրիլի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ տեղեկանում ենք խմբակցության ֆեյսբուքյան էջից։ «Քննարկվել են ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:

Խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ Պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ԱԺ Պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Վլադմիր Վարդանյանն էր, որն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։

Այս թեմայով
am