Մեկնարկել է ԱԺ ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրման փուլը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսել է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Քաղաքական ուժերը պետք է մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն հանձնաժողով ներկայացնեն օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նաև պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ավելի վաղ ասել էր, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է առաջադրման համար ներկայացնեն կուսակցությունները կամ դաշինքները, զետեղված են ԿԸՀ պաշտոնական կայքում։

ԿԸՀ-ից հայտնում են, որ յուրաքանչյուր օր՝ 18։00-ին, կհայտնեն առաջադրման փաստաթղթեր ներկայացրած կուսակցությունների/դաշինքների անվանումները։ 

Ըստ ԿԸՀ հաստատված ժամանակացույցի, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը ժամը 18։00-ն։

Նախընտրական քարոզչությունը կիմեկնարկի մայիսի 8-ից ու կշարունակվի մինչև հունիսի 5-ը ժամը 24:00-ն։ 

Այս թեմայով
am