«Ուժեղ Հայաստանը» հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Factor TV-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են քաղաքացիներին ավտոբուսներով բերում մասնակցելու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ուժի հանրահավաքին:

 

Քաղաքացու խոսքով՝ հիմնականում Կոտայքի մարզից են, միայն Բյուրեղավանից երեք միկրոավտոբուս է եկել, իսկ տրանսպորտի հարցը լուծել են շտաբի աշխատակիցները: Ակցիայի մասնակիցների շաքերում են եղել նաև ՀՀԿ-ական ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

 

Ժամը 17:00-ին հայտարարված հանրահավաքը մեկնարկել է երաժշտական կատարումներով, մեկ ժամ ուշացումով հարթակ են բարձրացել կազմակերպիչները: Ելույթներում հայտարարել են, որ Արարատ լեռն իրենց սրտերում է, կոչ արել համախմբվել, իրենց խոսքով՝ հանուն Արցախի և միասին գնալ փոփոխությունների: Այնուհետև էկրանից ելույթ է ունեցել Սամվել Կարապետյանը, խոստումներ տվել, կրկնել, որ Արարատ լեռն է իրենց սիրտը և պաշտպանելու են իրական խաղաղությունը:

Հավաքն ավարտվել է երթով:

Այս թեմայով
am