Վենսը ժամանել է Serena հյուրանոց, որտեղ նախատեսված են ԱՄՆ-Իրան բանակցությունները․ NYT

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն արդեն ժամանել է Իսլամաբադի «Serena» հյուրանոց, որտեղ շաբաթ օրը նախատեսված են Պակիստանի միջնորդությամբ կայանալիք ամերիկա-իրանական բանակցությունները։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) պարբերականը։

Հղում անելով Պակիստանի կառավարության իր աղբյուրին՝ թերթը հստակեցնում է, որ հենց այս հնգաստղանի հյուրանոցն է ընտրվել որպես բանակցային հարթակ։ NYT-ի տվյալներով՝ Վենսի ներկայացուցիչները դեռևս չեն հրապարակել Իսլամաբադում նրա հանդիպումների օրակարգը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանի իշխանությունները հրաժարվում էին տեղեկություն տրամադրել բանակցությունների անցկացման վայրի մասին։

Այս թեմայով
am