«Հներից ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողների հետ չեմ պատկերացնում». Գագիկ Ծառուկյանը՝ հնարավոր կոալիցիայի մասին

«Մեր բոլորի ուզածն այն է, որ այս վիճակից դուրս գանք, մեր մեջքն ուղղենք, որ աշխարհը մեզ հարգի»,- իր գլխավորած քաղաքական ուժի պայքարի նպատակները լրագրողներին ներկայացնելով՝ ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա վերահաստատեց՝ ընտրություններում հաղթանակի դեպքում  իրեն վարչապետի պաշտոնում չի տեսնում իրենց քաղաքական թիմով կքննարկեն ու կորոշեն՝  3-4 թեկնածուներից ով կլինի վարչապետի թեկնածուն։

«Հնարավոր է նաև, որ ես խորհրդարան չմտնեմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Իսկ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժի հետ համագործակցություն, կոալիցիա կլինի՞։  Հարցին ի պատասխան՝ Ծառուկյանը նշեց.

«Հներից ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողների հետ չեմ պատկերացնում»։

Հիշեցնենք՝ Ծառուկյանը բացառել էր նաև ՔՊ-ի հետ համագործակցությունը, վստահեցրել էր՝ այդ ուժին ձայն չեն տա, եթե ԲՀԿ-ի ձայներից կախված լինի՝ ՔՊ-ն իշխանության կլինի, թե ոչ։

Այս թեմայով
am