Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա. դա հանրաքվեն է. Փաշինյան
Սահմանադրությունն ընդունելու միայն մեկ տարբերակ կա՝ համաժողովրդական հանրաքվե։ Այս մասին ապրիլի 9-ին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացառելով նոր Սահմանադրություն ընդունելու որևէ այլ միջոցով հնարավորությունը։
Գործող Սահմանադրության համաձայն, ինչպես նշեց կառավարության ղեկավարը, որոշ հոդվածներ կարող են փոփոխվել խորհրդարանում քվեարկությամբ (երկու երրորդ մեծամասնությամբ՝ խմբ.)։ «Մեր թիմը նաև քննարկում է, թե արդյոք խորհրդարանին պետք է տրվի Սահմանադրության որոշակի հոդվածներ փոփոխելու լիազորություն», - հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ նման փոփոխություններն ու լրացումները պետք է կատարվեն միայն ժողովրդի կողմից։