Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը

Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակն Ազգային ժողովի ընտրություններին: Այն կգլխավորի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է դաշինքի լրատվական ծառայությունը:

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն ժողովի նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում է հաստատվել կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը:

Ցուցակում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը և Աննա Գրիգորյանը: Նրանց հաջորդում են «Առաջ» կուսակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը, պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Լևոն Քոչարյանը:

 

Այս թեմայով
am