Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին

Երրորդ տարին անընդմեջ իրականացվող Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան էր բերել միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի երաժիշտների, որոնց մասնակցությամբ Կապանի երգեհոնային դահլիճում կայացան բազմաժանր համերգներ: 

 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնի շրջանակում Կապանի երաժշտական դպրոցներին նվիրվել են երաժշտական գործիքներ: Բացի այդ, փառատոնի շրջանակում ավելի քան 50 երիտասարդ երաժիշտներ հնարավորություն ունեցան մասնակցելու անվանի երաժիշտների կողմից անցկացվող վարպետության դասերի և նրանց հետ համերգներունենալու։

 

Ամերիաբանկը, կարևորելով մարզերի շարունակական զարգացումն ու առաջխաղացումը, առաջնորդվելով կյանքի որակը բարելավելու առաքելությամբ ու հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, ևս միացել էր hուլիսի 4-ից 15-ը Սյունիքում՝ Կապան քաղաքում տեղի ունեցած երաժշտական այս տոնին: 

 

Փառատոնի շրջանակում Հայաստան էին այցելել ինչպես հայ, այնպես էլ այլազգի հայտնի երաժիշտներ: Միջոցառման ամենասպասված հյուրերից էր աշխարհում մեծ ճանաչում ունեցող և ամենապահանջված ջութակահարներից մեկը` Վադիմ Ռեպինը։ Նա փառատոնի շրջանակում հանդես եկավ համերգով՝ Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին ապահովելով երաժշտական բացառիկ երեկո։

 

Ռեպինն աշխատել է աշխարհահռչակ այնպիսիդիրիժորների հետ, ինչպիսիք են Աշքենազին, Դյութուան, Գերգիևը, Նագանոն, Լևինը, Տեմիրկանովը, և բեմ է կիսել Մարթա Արգերիխի, Միշա Մայսկիի, Չեչիլիա Բարտոլիի, Գոթյե Կապյուսոնի, Ռիկարդո Մուտիի և այլ երաժիշտների հետ։

 

Վադիմ Ռեպինը, որը նվագում է Ստրադիվարիուսի1722թ․ կերտած «Rode» ջութակով, արժանացել է Ֆիանսիայի բարձրագույն պարգևին՝ Արվեստի և գրականության ասպետի շքանշանին։ Նա նաև 2014թ․իր կողմից հիմնադրված Տրասնսսիբիրյան արտ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ամերիաբանկի մասին

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Այս թեմայով
am