Քաղաքապետարանը կարևորում է ոչ միայն «Ոսկե ծիրան»-ի իրականացումը մեր քաղաքում, այլև դրա ազդեցությունը մշակույթի ոլորտում. Ավինյան

Արդեն երկու տասնամյակ է՝ Երևանը հյուրընկալում է համաշխարհային կինոյի կարևոր անունների։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երևանում մեկնարկած «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը։

«Փառատոնին միացել են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, Մարկո Մյուլերը, Ադա Սոլոմոնն ու բազմաթիվ այլ հյուրեր աշխարհի ավելի քան 30 երկրներից։

Երևանի քաղաքապետարանը կարևորում է ոչ միայն փառատոնի իրականացումը մեր քաղաքում, այլև դրա ազդեցությունը մշակույթի ոլորտում։

Սա նպատակային մշակութային քաղաքականություն է, որով Երևանը ձևավորվում է որպես ժամանակակից, բաց և ստեղծագործական քաղաք՝ կենդանի մշակույթով»,- գրել է Երևանի քաղաքապետը՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ։

Այս թեմայով
am