«ՀՈՒՍՈ ԱՌԱԳԱՍՏ 2025»-ը սկսել է իր նավարկությունը

«Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի ակումբի աջակցությամբ 11-րդ անգամ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգայինփառատոնը, որն ընթանալու է արդեն ավանդական3 փուլով՝ նախընտրական, ընտրական և սևանյան:
Նախընտրական փուլում կընդունվեն հայտերը, որը կավարտվի հունիսի15-ին։ Այս տարի ևս Դիմելկարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպեսէլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ ներկայացնողները։
Նախնական ընտրությունն անցած հայտատուները կմասնակցեն ընտրական փուլի եզրափակիչ համերգին, որն այս տարի տեղիկունենա հունիսի 20-ին, «Մետրո» թատրոնում։ Համերգի ընթացքում ժյուրիի անդամները կընտրեն լավագույններին, որոնք հնարավորություն կստանանմասնակցել փառատոնի սևանյան փուլին։ Հարկ է նշել, որ ընտրված մասնակիցների կացության և սննդի ծախսերը, ինչպես միշտ, հոգում ենփառատոնի կազմակերպիչները։
Փառատոնի սևանյան փուլը այս տարի տեղիկունենա հուլիսի 18-ից 20-ը, Գեղարքունիքի մարզիՇորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում: Այն կներառի երկու համերգային օր, որոնց կմասնակցեն այս տարվա ընտրական փուլի արդյունքում ձևավորված, ինչպես նաև նախորդ տարիների «Լավագույն տասնյակների» ներկայացուցիչները, հեղինակային երգի ժանրի ավագ սերնդի ներկայացուցիչները և 13 երկրներից ժամանած հանրաճանաչ երգահանները։ Այս տարի փառատոնն ընդգրկում է երկրների բավականին լայն շրջանակ՝ Բելառուս, Բելգիա, Գերմանիա, Էստոնիա, Իսրայել, Լատվիա, Լեհաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Սլովակիա, Վրաստան, Ֆինլանդիա, ԱՄՆ։
Փառատոնի գալա համերգը տեղի կունենալու հուլիսի 19-ին և կամփոփվի հավաստագրերի, շնորհակալագրերի ու խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ։
«Հուսո առագաստ» փառատոնըկազմակերպվում է 2015 թվականից ևիրականացվում է տարբեր կազմակերպությունների և ընկերությունների հովանավորությամբ ևաջակցությամբ, այդ թվում նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության։
Փառատոնի հիմնական նպատակն էհայտնաբերել սկսնակ հեղինակ-կատարողներին ու խթանել նրանց ստեղծագործական գործունությունը,բեմտրամադրել, ինչպես նաև ստեղծել մշակութային միջավայր՝ ապահովելով շփում տարբեր սերունդների ստեղծագործողների, հեղինակայիներգի սիրահարների և երգահանների միջև։