Սամվել Ալեքսանյանի կնոջ 50-ամյա հոբելյանի խնջույքն ունեցել է հատուկ դրես կոդ՝ հունական ոճով. Լուսանկարներ
Մայիսի 4-ին գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ` Շողերինա Մկրտչյանի ծննդյան տարեդարձն էր։
Վերջինս ծննդյան տոնը նշել է Դվին ռեստորանում։ Տարեդարձի խնջույքին երգել են հայտնի երգիչներ Արման Հովհաննիսյանն ու Սարո Թովմասյանը, ներկա են եղել հայտնի դիմահարդարներ եւ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ։
Շողերինայի ինստագրամի էջի սթորի բաժնում տեղադրվել են տեսանյութեր՝ ծննդյան խնջույքից։ Նկատելի է, որ վերջինս մեծ խանդավառությամբ է տոնելը տարեդարձը, խնջույքն ունեցել է հատուկ դրես կոդ՝ հունական ոճով։


