Ադրբեջանից ուղղաթիռ կգա Երևան, Քոչարյանին և Սերժ Սարգսյանին կձերբակալեն, կտանեն․ Էդգար Ղազարյան

Նիկոլ փաշինյանը ադրբեջանաթուրքական շահերի սպասարկու է։ Իլհամ Ալիևը կարող է Հայաստանի վարչակազմի ղեկավար նշանակել ենթադրենք Շահին Մուստաֆաևին, այս պահին նշանակել է Նիկոլ Փաշինյանին, Ի՞նչ տարբերություն։

 

Ադրբեջանի գլխավոր դատախազն ասել է, որ մեր Հարնրապետության երեք նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը ունեն առաջադրված մեղադրանք։ Անգամ հիմա մահացած գործիչներ կան, որոնք մեղադրյալի կարգավիճակում են, օրինակ, Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, համարվում են մեղադրյալներ։ Առաջնահերթ մինչև ինձ ու ձեզ հասնելը Արցախ գնալու համար, նրանց հետաքրքրում են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարները, պաշտպանության նախկին նախարարները, զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը, Արցախի պաշտպանության բանակի մյուս հրամանատարները, նրանց տեղակալները, զորամիավորումների հրամանատարները։

Իմ խորին համոզմամբ, Հայաստանում մեր երկու նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվելու են և հանձնվելու են Ադրբեջանին։ Նույնիսկ մոտավորապես կարող եմ կռահել թե դա երբ է լինելու։ Դա լինելու է նախընտրական շրջանում, երբ Հայաստանում ընտրություններ հայտարարվի, Նիկոլ Փաշինյանը կգնա այդ քայլին։

Էդգար Ղազարյան

 

Այս թեմայով
am