Կա ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների որակի դինամիկա, որը պետք է պահել ու զարգացնել. Փաշինյան

Սպիտակ տանն ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին,  անդրադառնալով  ԱՄՆ կատարած իր այցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հընթացս գաղափար առաջացավ, կազմակերպվեց փոխնախագահի հետ հանդիպումը՝ չնախատեսված կարգով։ Հանդիպումը բավական երկար է տևել, տեղի է ունեցել 1+3 ձևաչափով, այսինքն՝ տետ-ա -տետ խոսակցություն չի եղել։ Պատվիրակության անդամներից մասնակցել են հանդիպմանը ...»,-ասաց նա՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպման մասին։

Ըստ Փաշինյանի՝ հանգամանալից և մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել․

«Ընդ որում՝ իրենց համար շատ խառը միջավայրում, և մենք բարձր ենք գնահատում, որ այդ պայմաններում երկուստեք ձևավորվել է հետաքրություն՝ նման հանդիպում իրականացնելու, և այն գնահատում եմ կարևոր և շատ արդյունավետ»։

Անդրադառնալով ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին՝ Փաշինյանն ասաց, որ այն անցման շրջանում է ստորագրվել, իսկ մինչ այդ տրանզիցիոն թիմեր են ձևավորված եղել փոխանցման շրջանում։ «Հիմա նրբությունն այն է, որ ինչքան նախորդ վարչակազմն է մասնակցել փաստաթղթի ստորագրմանը, այնքան էլ հաջորդն է մասնակցել։ Եթե նոր վարչակազմը չուզենար, չէր ստորագրվի»,-ասաց նա։  

Ըստ Փաշինյանի՝ կա ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների որակի դինամիկա, որը պետք  է պահել ու զարգացնել։

Այս թեմայով
am