ԿԲ նախագահը՝ Երևանում հանրային տրանսպորտի 50 դրամով թանկացման ազդեցության մասին

Երևանում հանրային տրանսպորտի 50 տոկոսով թանկացումը միայն 0.1 տոկոսի ազդեցություն կունենա Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա:Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Գալստյանի խոսքով՝ սպառողական զամբյուղում հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը 0.4 տոկոս է, որից 0.23-ը Երևանի ցուցանիշն է․ «Եթե դիտարկենք ամենածայրահեղ սցենարը, համաձայն որի մարդիկ փաթեթներ չեն գնում, այլ օգտվում են միայն 150 դրամանոց տոմսերից , ապա սպառողական գների ընդհանուր ինդեքսի վրա կլինի 0.1 տոկոս աճի ազդեցություն»,- նշելէ նա: