Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը` ի պատիվ վարչապետի այցի:

Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ, «Save Armenia»-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել կազմակերպության հանձնառությունն` աջակցելու Հայաստանին` իր օրակարգերն առաջ մղելու գործում: Նա նշել է, որ «Save Armenia»-ն նպատակ է հետապնդում միավորել քրիստոնեական առաջնորդներին և այլ շահագրգիռ խմբերին Հայաստանին օժանդակելու հարցում:

Ընդունելությանը մասնակցել են «Save Armenia»-ի համահիմնադիր Ռոբերտ Նիկոլսոնը, մի շարք դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:


Այս թեմայով
am