Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ որ հատվածում է իրականացվելու Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հաջորդ փուլը

Ներկայացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումները՝ տեղեկացնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլն սկսկել Հայաստան-Վրաստան-Ադրեբաջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ: Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վրաստանի վարչապետի հետ այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում խոսել ենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու մասին և պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրենք»,- ասաց նա:

Այս թեմայով
am