Արարատ Միրզոյանի Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Ռուսաստան այց նախատեսվում է: Այդ մասին 1lurer.am-ին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

 

Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ:

 

Հիշեցնենք, որ 2024 թվականը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ  Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելելու Ռուսաստան:

 

Լավրովի խոսքով՝ Միրզոյանն ընդունել է հրավերը, և այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում:

Այս թեմայով
am