Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է․ ՔԿ

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի  Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ 

Դպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով։

Մեզ հայտնի էր դարձել, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աշակերտներին, սակայն վախեցել են այդ մասին բարձրաձայնել։

Այս թեմայով
am