Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ եւ պատրաստ ենք տալ երաշխիքներ. Փաշինյան
«Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ եւ պատրաստ ենք տալ երաշխիքներ», այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստին:
Նիկոլ Փաշինյանի ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որն անցկացվել է Եղեգնաձոր համայնքում:
«Այս ընթացքում ամենատարբեր դրվագներ են եղել՝ միջնորդավորված և ուղղակի շփումներում: Հիմա ըստ էության շատ թե քիչ ակտիվ են Հայաստանի և Ադբեջանի միջև ուղղակի շփումները: Հիմնականում աշխատանքային կապուղիներ կան աշխատելու մասնավորապես իմ աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև»,-ասել է վարչապետը:
Այդ կապուղիներով դեկտեմբերի 7-ին ընդունվել է համատեղ հայտարարությունը, որի արդյունքում Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 32 գերի:
«Աշխատանքային թեման խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն է»,-նշել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի, Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են խաղաղության պայմանագրի տեքստի վրա ու հաջորդաբար իրար ուղարկում: