Վարժանքներից «խուսափողների» դեմ քրգործերի ալիք կսկսվի. «Հրապարակ»
|
«Հրապարակ»-ը գրում է. «Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում քաղաքացիների դեմ ավելի հեշտությամբ կկարողանան քրեական գործեր հարուցել։ Խոսքը վերաբերում է վարժական հավաքներին և դրանց ներկայանալու վերաբերյալ ծանուցագրերին։ Գործող օրենսդրությամբ՝ անձը չի համարվում պատշաճ ծանուցված, քանի դեռ անձամբ նրան չեն հանձնել ծանուցագիրը։ Զինկոմիսարիատները միշտ չէ, որ կարողանում էին այս առաջադրանքը կատարել, քանի որ վարժական հավաքների զորակոչի ցուցակներում հայտնված մարդիկ բնակության հասցեներ էին փոխած եղել, երկրում չէին եղել և այլն, ուստի վարժական հավաքների մասնակիցների թվաքանակը ապահովել չէր ստացվում։ |