Meganews.am-ը շնորհավորում է բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում երջանկություն, հաջողություն ու բարեկեցություն.Meganews.am
Սիրելի՛ հայրենակիցներ, 2023 թվականն ուղեկցվեց ցավալի կորուստներով ու հայրենազրկմամբ։ Տարվա թերևս միակ ուրախալի իրադարձությունը մեր 32 գերիների վերադարձն էր հայրենիք, սակայն դեռևս թշնամու ձեռքին է մնում Արցախն ու Արցախի Հանրապետության քաղաքական, ռազմական ղեկավարությունը, դեռևս Բաքվի բանտերում են գտնվում մեծաթիվ հայ ռազմագերիներ, իսկ թշնամին դիրքավորված է Հայաստանի Հանրապետության տարածքներում։
Սակայն հուսանք, հավատանք ու նաև գործենք, որպեսզի 2024 թվականը լինի բեկումնային տարի, բեկումնային դեպի հաղթանակներ, ձեռքբերումներ, ազգային նոր զարթոնք ու ազգային հավաքական հպարտության ու արժանապատվության վերականգնում։
Meganews.am-ը շնորհավորում է բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում երջանկություն, հաջողություն ու բարեկեցություն, ինչպես նաև, թե՛անձնական, թե՛ ազգային երազանքների իրականացում։
Meganews.am