Ծովինար Խաչատրյանը հեռանում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակի պաշտոնից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ազատվել է աշխատանքից։ 

Լուրը Meganews.am-ի հետ զրույցում հաստատեց Ծովինար Խաչատրյանը։

«Աշխատանքից ազատվել եմ սեփական դիմումի հանաձայն, փոխադարձ համաձայնությամբ, հունվար ամսից այլևս խոսնակի պարտականությունները չեմ իրականացնի»,-նշեց Խաչատրյանը։

Ըստ տեղեկությունների, ԱԺ նախագահի մամուլի խոսնակ է նշանակվելու Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

Meganews.am

Այս թեմայով
am