Սպասում ենք, մոտ ժամանակներում նորություն կունենանք․ Ալեն Սիմոնյանը՝ գերիների վերադարձի մասին

Սպասում ենք, կարծում եմ, որ մոտ ժամանակներում նորություն կունենանք։ Մենք էլ ենք լիահույս և սպասում ենք։ Այս մասին ԱԺ–ում Irakanum.am–ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ նորություն կա գերիների վերադարձից։ Հիշեցնենք, որ հինգ օր առաջ հայկական և ադրբեջանական կողմի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն  Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցու, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։

Պաշտոնական Երևանը մինչև հիմա նրանց անունները չի հրապարակել, ադրբեջանական աղբյուրների ցանկում հիմնականում պատերազմից մեկ ամիս անց շիրակցի պահեստազորայիններն են, նաև՝ պատերազմի վերջին օրը Շուշիից գերեվարված Վիգեն Էուլջեքյանը և համատեղ հայտարարությունից բառացիորեն ժամեր առաջ Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հատուկ շեշտել էին, որ ազատ արձակվողների մեջ չեն Արցախի նախկին ղեկավարները։

Այս թեմայով
am