Ովքե՞ր են Փաշինյանի թիրախում. զգուշացվել է` «խարոշի չխաղալ», թե չէ հետևանքները ցավոտ են լինելու․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Իջևանում կայացած հանդիպմանը, ինչպես մեր տեղի աղբյուրներն են ասում, մի լավ բոլորի «վախը բռնել է» ու զգուշացրել` կուսակցական ոչ մի «մուկ ու ձուկ չի պլստալու»։
Մասնավորապես, իշխանականներին զգուշացվել է «խարոշի չխաղալ», թե չէ հետևանքները հաստատ ցավոտ են լինելու։ Ավելին, ասում են Փաշինյանը ակնարկել է, որ տեղյակ է որոշ կուսակցականների ինքնագլուխ գործողություններից, բայց դեռ լռում է, սպասում է ինքնախոստովանությունների։
Իսկ դրանց ուշացման դեպքում՝ հետևանքները լինելու են շատ ավելի ուժգին ու անշրջելի։ Նույն աղբյուրներն ասում են, որ Նիկոլի մուրճի տակ են մի շարք համայնքապետեր ու մարզպետեր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում