Ռոբերտ Քոչարյանը ձեռքերը չի լվացել ու մի կողմ քաշվել. Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կարծում է, որ այս պահին ընդդիմության օրակարգում իշխանության սխալները վեր հանելն է:
 

«Բնակչության մեծ մասը պրոցեսներից լավ տեղյակ չէ, ընդդիմության խնդիրն է այդ ամենն ավելի ակնառու դարձնել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
 

Քոչարյանի խոսքով` բնակչությունը, գուցե, շատ կտրուկ գործողություններ չի ընդունում, ուզում են փաստարկված խոսք ու բանավեճեր տեսնել:
 

Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը «ձեռքերը չի լվացել ու մի կողմ քաշվել»:


«Չափազանց ծանր է նրա համար այն իրողությունը, որն ունեցանք` հաշվի առնելով իր ներդրումը՝ ազատագրական պայքարի, մեր հաղթանակների հետ կապված», - նշեց Քոչարյանը:
 

Պատգամավորի խոսքով` ՀՀ երկրորդ նախագահը հանդիպումներ, քննարկումներ է ունենում, իսկ երբ ճիշտ համարի` հանրային կխոսի:

Այս թեմայով
am