Կայացել է Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույց. մանրամասներ

Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր:

 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

 

Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի Կառավարության դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարեւորությունը:

Այս թեմայով
am