ՔՊ-ն ակտիվացել է. որոշել են ավելացնել կուսակիցների թիվը

ՔՊ-ն փորձում է ակտիվացնել կուսակցական գործունեությունը ու ավելացնել կուսակցականների թիվը:

Անցնող շաբաթ գրեթե ամբողջ օրը ՔՊ-ն վարչության նիստեր է արել և քննարկել կուսակցական հարցեր, ինչպես նաև մարզային ակտիվի հետ համագործակցության հարցեր:

Շաբաթ օրն էլ հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորները Շիրակի մարզ էին այցելել ու մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ ծանոթացել մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին:

Բացի սա, ՔՊ-ականները Գյումրիում հանդիպել են նաև կուսակցությանն անդամագրվել ցանկացող դիմումատուների հետ, որպեսզի ընդլայնեն իրենց թիմը:

Ուշագրավ է, որ Շիրակ էր մեկնել նաև Արսեն Թորոսյանը, որը չնայած վերջին շրջանում ակտիվ չէր, կուսակցական հանդիպումներին ու քննարկումներին չէր մասնակցում, թիմակիցների հետ չէր շփվում, բայց հիմա որոշել է ակտիվանալ ու անգամ մարզեր է մեկնում։

Հավանաբար, Թորոսյանը, որոշել է վերականգնել հարաբերությունները իր կուսակիցների հետ:

Այս թեմայով
am