Այս պահին Հայաստանի սահմանին, իմ տեղեկություններով, զորքերի կուտակումներ չկան. Հակոբ Արշակյան

Այս պահին Հայաստանի սահմանին, իմ տեղեկություններով, զորքերի կուտակումներ չկան, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ագրեսիա ստանում է իր պատասխանը», - նշեց նա:

Արշակյանն ասաց, թե ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ հնարավոր է լուծել, եթե  կողմերն ունեն բավարար պատրաստակամություն:

«Եթե դուք ինձ հարցնում եք` արդյոք մեր թշնամին ունի՞ բավարար պատրաստակամություն՝ ես ձեզ ասում եմ, որ քայլերը բավարար չեն եղել  մինչև հիմա, եթե բավարար լինեին` հիմա ստորագրված կլիներ խաղաղության պայմանագիրը», - նշեց Արշակյանը:

Այս թեմայով
am