Սամվել Բաբայանն ու Արցախի նախագահը հրավիրվե՞լ են հարցաքննության. մեկնաբանում է Արգիշտի Քյարամյանը

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չպատասխանեց հարցին`արդյո՞ք Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրավիրվել է հարցաքննության:

«Ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև կան վարույթներ, որոնցով նախաքննությունը հրապարակման ենթակա  չէ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Քյարամյանը չպատասխանեց նաև հարցին, թե արդյո՞ք  ՔԿ հրավիրվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

Քյարամյանը վստահեցրեց, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն չկա:
«Եթե երբևէ Հայաստանում եղել է ընտրովի արդարադատություն, ապա դա վաղուց պատմություն է», - ասաց ՔԿ նախագահը:

Այս թեմայով
am