«Ոչ ՀՀ-ն, ոչ ՌԴ-ն, ոչ Ադրբեջանը չեն հայտարարել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ուժի մեջ չի». Փաշինյան
|
«2020 թվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին և այդպես շարունակ: Այդ հայտարարությունն ընդունվել է մի պայմաններում, երբ Ալմաթայի արձանագրությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Ռուսաստանի օրենսդրության անբաժանելի մաս է: ...Հայաստանի Հանրապետությունը չի հայտարարել, Ռուսաստանի Դաշնությունը չի հայտարարել, Ադրբեջանը չի հայտարարել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ուժի մեջ չի: Ես հայտարարում եմ, որ այն լիարժեք ուժի նմեջ է»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: |