Փաշինյանն ԱԺ է գալիս. ուժեղացված ծառայություն՝ ներսում ու դրսում

ԱԺ-ում ուժեղացված հսկողություն է, քիչ անց խորհրդարան է գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես հայտնում է Irakanum.am-ի լրագրողը, ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել նաեւ Դեմիրճյան եւ Բաղրամյան փողոցներում։

Նշենք, որ ԱԺ-ում նախատեսված է կառավարության անդամների հետ հարցուպատասխան։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հարցուպատասխանին չի մասնակցի։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Մյուս ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունը ներկա կլինի հարցուպատասխանին։

Ուղիղ միացումն`այստեղ 

Այս թեմայով
am