Կոչ ենք անում Ռուսաստանին հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը. Սեյրան Օհանյան
Հայ ժողովրդի մի էական հատված՝ Արցախյան հակամարտության արդար կարգավորումը և Թուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորվում է Ռուսաստանի ակտիվ ներգրավումով, հետևաբար անհասկանալի և անընդունելի է տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա չեզոք, կառուցողական, միջնորդական քաղաքականությունը:
Այս մասին Աժ քննարկումների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերադառնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հանձնառությանը:
«Նրանք պարտավոր են դադարեցենել Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածումը և խրախուսումը, պատրաստ լինել ինքնուրույն լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները, մեղքը ուրիշի վրա գցելու փոխարեն:
Հայ ժողովուրդը ի վիճակի է դա անելու»,- ասել է նա:
Օհանյանը իր ելույթի վերջում կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը, գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել, ապահովելու քաշաթաղի, Լաչինի միջանցքում մարդկանց և բեռների անխոչընդոտ երկկողմանի տեղաշարժին: