Ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել Երևանում. ՔՊ-ականը` Մամիջանյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից արձագանքել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի այսօրվա հայտարարությանը:


Մամիջանյանը, հիշեցնենք, ասել էր. «Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»:


ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը ասաց, թե Մամիջանյանը «խորիմաստ դեմքով ինչ-որ բաներ էր ակնարկում»:
 

«Պարոն պատգամավոր, ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել, արդյոք ՀՀ քաղաքացին ձեզ համար ռեսո՞ւրս է` ձեր անձնական շահն ու նկրտումները իրականություն դարձնելու համար», - ասաց Վարդանյանը:


Նա Մամիջանյանին խորհուրդ տվեց այնպես անել, որ ՀՀ քաղաքացին կիսի իր կարծիքը:

Այս թեմայով
am