Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը
67 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը, հայտնում են Թատերական գործիչների միությունից.
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»:
Սամվել Սարգսյանը 1980-ականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ական թվականներին շուրջ 8 տարի՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 2014 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
Սարգսյանը խաղացել է ֆիլմերում («Մեր մանկության տանգոն», 1984, «Մարիամ», 2005, «Փեսացուն կրկեսից», 2011, «Սուպեր մամա», 2014), նկարահանվել մի քանի սերիալներում: