Զրոներով կամ կրկնվող թվերով պետհամարանիշով վարորդները վարչարարության առավելություն չեն ունենալու․ Արփինե Սարգսյան

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշների նոր տեսակ, այն է առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ, որոնց իրացումը կատարվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով:
Այս մասին ԱԺ նիստում ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Նախագծի համաձայն Կառավարությունը սահմանելու է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող չափորոշիչները, իսկ ՆԳՆ-ն իր հերթին կսահմանի այս աճուրդային մեկնարկային գները, ըստ չափորոշիչների»,- ասել է նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը իր ելույթում խնդրեց, որ այնպես անեն, որ սա անհավասարության միջոց չդառնա:

«Սովորաբար մարդիկ պատրաստ են գումարներ վճարել իրենց համարանիշների համար, ոչ պարզապես, այլ հասարակության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար: Ես խնդրում են ՆԳՆ-ին այս հարցին էլ ուշադրություն դարձնեն, որպեսզի սա անհավասարության միջոց չդառնա»,- ասել է նա:

Արսեն Թորոսյանի ելույթին ի պատասխան Արփինե Սարգսյանը նշեց, որ զրոներով կամ կրկնվող թվերով պետհամարանիշով վարորդները վարչարարության առավելություն չեն ունենալու:

Այս թեմայով
am