Գարիկ Գալեյանի տան խուզարկությունն ավարտվել է. փաստաբան

Տան խուզարկությունն ավարտվեց: Փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված Արցախի դրոշ, Արարատ լեռան պատկերով ՀՀ զինանշան, հայ առաքեական խաչ և հայաքվեի հավաստագիր: Չի բացառվում, որ քննարկվի մեղադրանք ներկայացնելու հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություն է իրականացվում 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տանը, վերջինս ձերբակալվել է այսօր։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հայտնել էր՝ Գարիկ Գալեյանի և նրա եղբոր` Արթուր Գալեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Վարույթը վերաբերում է 2022 թվականի հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած միջադեպին զոհված զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ Գարիկ Գալեյանը և եղբայրը՝ Արթուր Գալեյանը, հասարակական կարգը կոպիտ խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։

Այս թեմայով
am