Հայաստանում ևս բարդ իրավիճակ է, ոչ այն մակարդակի, որքան Ուկրաինայում, բայց ՀՀ կառավարությունն անում է հնարավոր ամենը` խաղաղություն հաստատելու համար. Աննա Հակոբյան

Կիևում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպմանը եկել էին երեխաների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Կիևում ապրող հայերը, այլև մայրաքաղաք էին եկել Օդեսայի, Դնեպրի, Չերկասի, Կիրովագրադի, Սումի, Խմելնիցկի, Չերնիգովի մարզերից, Կրիվոյ Ռոգ քաղաքից, նշված է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքում։

Վարչապետի տիկինը զրույցը նախ երեխաների հետ է սկսել, նշել, որ այս հանդիպմանը երկար է սպասել։ Աննա Հակոբյանը հետաքրքվել է նրանց զբաղմունքներից և թե ինչպե՞ս են հաղթահարում պատերազմական օրերը: Հայ երեխաներին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի կյանքը, թե ինչով են զբաղվում Հայաստանում ապրող երեխաները: Անդրադառնալով երեխաների այն հարցերին, որոնք վերաբերում են ՀՀ անվտանգային իրավիճակին, Աննա Հակոբյանը նշել է, որ Հայաստանում ևս բարդ իրավիճակ է, իհարկե ոչ այն մակարդակի, որքան Ուկրաինայում է, միևնույն ժամանակ վստահեցրել` Հայաստանի կառավարությունն անում է հնարավոր ամենը` խաղաղություն հաստատելու համար: Երեխաները հետաքրքրվել են նաև, թե ինչ են անում Հայաստանում՝ Ուկրաինայի հետ հարաբերությունները սերտացնելու համար, վարչապետի տիկինը պատասխանել է՝ հենց դրա համար է այսօր Կիևում:

Այս թեմայով
am