«ՀԱՊԿ-ին քննադատում ենք, բայց դուրս գալու հարցն օրակարգում չէ». ԱԳ փոխնախարար

ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների լարվածության վերաբերյալ հարցին՝ ասել է. «ՌԴ-ի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, միշտ ունենում ենք տարաձայնություններ, քննարկումներ, բայց չի նշանակում՝ կարելի է մեկնաբանել որպես լարվածություն»: Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագրեր կա՞ն, նշել է. «Քննադատում ենք մի շարք հարցերի հետ կապված, բայց այդ հարցը մեր օրակարգում չէ»:

Այս թեմայով
am