Հայ-ամերիկյան զորավարժությունները կազմակերպել է ԱՄՆ-ն, դրանով չենք դառնում ռազմավարական գործընկեր
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Երեկ ամբողջ օրը, ով չալարեց, PR-վեց զորավարժությունների թեմայով: Այնինչ, դրա կազմակերպման հետ ոչ ոք կապ չունի, բացի ամերիկյան կողմից: Պենտագոնն ըստ իր կարիքների որոշում է, թե որ պետության հետ անցկացնել նման զորավարժություններ և, որ տեսակի ստորաբաժանումների (նաև նահանգային ազգային գվարդիաների) ներգրավմամբ՝ նախապես պլանավորելով դրանք: