Աննա Հակոբյանն այսօր Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, Կիևում տեղի կունենա առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովը։ Միջոցառման առանցքում կլինի հոգեկան առողջության թեման։

Ինչպես նշվում է միջոցառման կայքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Նրա մասնակցության մասին տեղեկությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում: Հակոբյանը նշված է բանախոսների ցանկում:

Գագաթնաժողովը նախաձեռնել է 2021 թվականին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկին։ Նպատակը համաշխարհային կարևոր խնդիրների քննարկումն ու լուծումներ գտնելն է։ Պատերազմի ֆոնին գագաթնաժողովը դարձել է Ուկրաինային աջակցելու հերթական հարթակ, հավելում է rbc.ua-ն։
Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով ողջունելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Այս թեմայով
am